Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Եռյակի հետ ՀՅԴ-ի համագործակցության կամուրջներն այրված չե՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եռյակ-ՀՅԴ հարաբերություններում լարվածությունն աճում է։ Արդեն սկսել են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել իշխանությունների հետ համագործակցելու կոնտեքստում։

Այս թեմայով զրուցեցինք ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ, ով հավատացած է, որ որոշ ժամանակ կանցնի, կրքերը կհանդարտվեն և ամեն ինչ իր տեղը կընկնի։

Եթե սահմանադրականի հարցը հանվի օրակարգից, հնարավո՞ր է, որ եռյակը նորից քառյակ դառնա։

Դուք մեր սկզբունքը հրաշալի գիտեք. Այն հարցերում, որտեղ քաղաքական ուժերը քննարկում և գալիս են համաձայնության, համագործակցությունը միշտ էլ հնարավոր է։ Դա չի նշանակում քարացած ձևաչափ։ Հիմա տեսեք, նույն 12 կետերի հետ կապված մենք ունենք հստակ պայմանավորվածություն՝ քառյակով ամփոփելու և ներկայացնելու եզրակացությունը։ Ցավոք, մեր գործընկերները գնացին այլ ճանապարհով՝ Դաշնակցության հետ չհամաձայնեցնելով իրենց քայլերը։ Վերջին երկու դեպքերը, երբ մեզ առաջարկում էին հրատապ լուծվող հարցեր քննարկել, մենք ասացինք, որ եթե մի հարց մեզ հետ չեք քննարկել, եթե մի փաստաթղթի ձևավորմանը մենք մասնակից չենք եղել, հիմա բերել եք, որ ստորագրենք… Էստեղ նաև մի նուրբ պահ կա՝ ինչ-որ առումով փորձել քառյալի տպավորությունը վերականգնել։ Եռյակի հանրահավաք եղավ, հանրահավաքում հայտարարվեց քառյակ, հաջորդ օրը եռյակը նիստ արեց, ասաց եռյակ է, քառյակ չկա… այստեղ ներքին խմորումների հարց է: Բայց բերել մեզ ասել` այս թղթի տակ ստորագրեք, դա մեր ոճը չէ, որևէ մեկը չի կարող մեզ հետ խոսել նման փաստի առաջ կանգնեցնելու ոճով:

Այսինքն` ձեր (ՀՅԴ-ի) կարիքը զգացվո՞ւմ է եռյակում:

Մեր կարիքը միշտ է զգացվում և զգացվելու է, և բոլորն են զգալու մեր կարիքը:

Եռյակի հետ համագործակցության կամուրջներն այրված չե՞ն:

Բնականաբար: Մի երկրում գործող քաղաքական ուժեր ենք, ի՞նչ կամուրջներ այրելու մասին է խոսքը: Կամուրջներ այրելու  տպավորություն կարող են թողնել ընդամենը որոշ լրատվամիջոցներ, բայց դա էլ իրենց աշխատանքն է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում