ՄԱԿ-ը Իրաքում եզդիների դեմ ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպության գործողությունները գնահատել է որպես ցեղասպանության փորձ: Այս մասին գրում է Reuters-ը:
Նման հայտարարություն է արել մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչը:
«Փաստերը խոսում են այն մասին, որ եզդիների դեմ գործողությունները կարող են լինել ցեղասպանության փորձ»,- հայտարարել է Շիմոնովիչը: