ԱՄՆ-ում 94 տարեկանում մահացել է The Washington Post թերթի նախկին գլխավոր խմբագիր Բեն Բրեդլին: Այս մասին ասվում է պարբերականի կայքում:
Վերջին տարիներին Բրեդլին տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Նա մահացել է Վաշինգտոնի իր տանը՝ բնական պատճառների հետևանքով:
Բրեդլին պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնում ծառայել է 26 տարի՝ 1965-1991 թվականներին:
2013 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Բրեդլիին շնորհել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևը՝ Ազատության մեդալը: