«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո հայտարարվեց, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ տեղի կունենա եռյակի լիդերների հանդիպում, որտեղ էլ հետագա անելիքների շուրջ վերջնական որոշումներ կկայացվեն:
Երեկ մեր թղթակիցը զարմանքով է արձանագրել, որ եռյակի ներկայացուցիչները խուսափողաբար են մոտենում այս թեմային: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել է, թե չի կարող պատասխանել, թե երբ է տեղի ունենալու եռյակի լիդերների հանդիպումը: Նաիրա Զոհրաբյանն էլ ասել է. «Ենադրում են, որ նման հանդիպում կկայան, բայց թե երբ, չեմ կարող ասել»։
Լիդերների հանդիպումը ուշանում է տեխնիկական պատճառներով: Բանն այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տևական ժամանակ Հայաստանում չէ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում