Thursday, 25 04 2024
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Ամենաուշը մինչև տարեվերջ պիտի ազատվենք իշխանություններից». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը զրուցել է Ազատամարտիկների դաշինքի անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի հետ:

Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք տրամադրված հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հետ կապված:

– Ես բազմիցս ասել եմ` ես վստահում եմ շարժման առաջնորդներին, իրենք նորմալ առաջնորդներ են, մանավանդ Լևոն Տեր-Պետրոսյան կա, Գագիկ Ծառուկյան… Ինչքան ժամանակ է՝ տեսնում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի պայքարը,  վստահ եմ` Ծառուկյանն էլ չի խաբում ժողովրդին: Եթե խաբելու լիներ, կմնար Սերժի հետ, իրար հետ կշարունակեին: Ինձ թվում է` ինքն էլ է գտել, որ էսօր երկրում պետք է փոփոխություն լինի: Մենք, այո, սահմանադրական ճանապարհի կողմնակից ենք, ու  ժողովրդի քանակն էնքան է լինելու հանրահավաքին, որն ազդելու է թե հարթակի, թե իշխանությունների վրա:

Հոկտեմբերի 24-ին եթե Ծառուկյանն իշխանափոխության մասին իր պատրաստակամությունը չհայտնի և դարձյալ ասելիքը թողնի մյուս հանրահավաքին, ինչպես նախորդ անգամ, ազատամարտիկներն է՞լ են սպասելու հաջորդին:

– Ես «եթե»-ներով չեմ առաջնորդվում, իրավիճակը հստակ տեղում կերևա, ես ինքս էլ իրավիճակին տիրապետելու կարողություն ունեմ, ես վստահ եմ` 24-ը բեկումնային է լինելու, ես ակնկալիքներ ունեմ, որքան որ ես ինֆորմացիա ունեմ, գոնե բավարարում է, որ ես հստակ կարող եմ ասել, որ մեր ժողովրդի հույսերը կիրականանան:

Իշխանական շրջանակներում ազատամարտիկներից վտանգ են տեսնում: Կարծում են, որ դուք կարող եք եռյակից առաջ ընկնել` մերժելով թավշյա հեղափոխության ուղիները:

– Եռյակից առաջ չենք ընկնի, բայց եթե զգանք, որ իրականում քաղաքական առաջնորդներն իրենց սպառել են, ազատամարտիկներն իրենց մեջ ուժ կգտնեն: Խնդիրը ժողովրդի կողքին լինելն է, ես վստահում եմ քաղաքական առաջնորդներին… Բայց մենք էլ ժամանակ ու ռեսուրս չունենք, օր առաջ մենք դատապարտված ենք իշխանություններից ազատվելուն:

Կարծիք կա, որ հանրահավաքների միջոցով ընտրական ռեսուրս են հավաքում 2018-ի նախագահական ընտրությունների համար, որին մասնակցելու հայտ է արդեն ներկայացրել  Ծառուկյանը:

– Մենք իրավունք չունենք սպասել 2018-ին: Մենք դատապարտված ենք օր առաջ ազատվելու էս իշխանություններից:

– Պայքարին միացած Ազատամարտիկների դաշինքի համար գոյություն ունե՞ն ժամկետներ:

– Իմ համար երկու ժամից իրենք ոչ միայն պիտի հեռանան, այլև պիտի պատասխան տան դատարանի առաջ: Թեկուզ մի ժամ հետո եթե հեռանան, ես ամենաերջանիկ մարդը կլինեմ: Ժամկետները՝ ինչքան շուտ, էնքան լավ:

Դուք  կսպասե՞ք 2018-ին, թե, օրինակ, ծրագրում եք մեկ տարվա ընթացքում իշխանություններին հեռացնելու  գործն ավարտին հասցնել:

– Ամենաուշը տարվա վերջ մենք պիտի ազատվենք դրանցից, եթե մնացին հաջորդ տարի, էլ իզուր է սրանց հանել, քանի որ մենք երկիր ենք կորցնելու:

 

Ամբողջությամբ՜ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում