Լեհաստանի և Բրիտանիայի մասնագետների խմբին հաջողվել է նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ վերականգնել անդամալույծ մարդու ողնուղեղի նյարդերի բջիջները: Արդյունքում նա հնարավորություն է ստացել քայլել առանց կողմնակի օգնության և վերականգնել մարմնի անդամալույծ մասերի զգացողությունները: Այս մասին է հաղորդում Cell Transplantation գիտական ամսագիրը:
«Վիրահատության ընթացքում հիվանդի քթից հատուկ բջիջներ են վերցվել, որոնք մասնակցում են հոտառության գործընթացին,- նշում է BBC ռադիոկայանը: -Այնուհետև դրանք տեղադրվել են ողնուղեղի բացվածքում»:
Վնասված մասում քթի բջիջները զարմանալիորեն խթանել են ողնուղեղի աճը: Անդամալույծ մարդը սկսել է քայլել՝ զգալով սեփական վերջույթները:
Վիրահատությունը կատարվել է 38-ամյա հրշեջ Դարեք Ֆիդիկի ողնաշարին, ով չորս տարի դանակով խորը վնասվածք էր ստացել:
http://youtu.be/OMJLg5K40U0