Իրանական Press TV հեռուստաալիքի լրագրող Սերենա Շիմը թուրք-սիրական սահմանին զոհվել է ավտովթարից: Նրա մահվան բաց և թափանցիկ հետաքննության կոչեր են հնչում: Press TV-ն չի խոստովանում, որ Սերենան դժբախտ պատահարի զոհ է դարձել:
Ողբերգությունը տեղի է ունեցել այն հյուրանոցի ճանապարհին, որտեղ կանգ էր առել լրագրողուհին: Նրա ավտոմեքենան բախվել է բեռնատարի հետ: Բեռնատարի վարորդի անձը և նրա գտնվելու վայրը դեռևս պարզ չէ:
Բանն այն է, որ հոկտեմբերի 17-ին Սերենան հայտարարել էր թուրքական հետախուզության սպառնալիքների մասին, որը նրան լրտեսության մեջ էր մեղադրում: Թղթակցի խոսքերով` նա վախեցած էր և հերքել է բոլոր մեղադրանքները: Այդ մեղադրանքները լրագրողը կապել է իր այն լուրի հետ, որտեղ ասել է, որ ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի Իսլամական պետություն) գրոհայինները Սիրիա են ներթափանցել Թուրքիայից: