«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է ԲԿՄԱ-ի հետ տեղի ունեցած հանդիպումը, որն ավարտվել է 2:2 հաշվով.
«Իհարկե, շատ հիասթափված ենք արդյունքից: Ոչ միայն նրա համար, որ ձեռքներիցս բաց թողեցինք հաղթանակը: Մենք ողջ խաղը վերահսկում էինք գնդակը և իրավունք չունեինք զգոնությունը թուլացնելու:
Առաջին գոլից հետո ԲԿՄԱ-ն ավելի վստահ սկսեց գործել: Ինչ վերաբերվում է 11 մետրանոցին, ապա չեմ ցանկանում մեկնաբանել այդ դրվագը»-,ասել է Պելեգրինին: