ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իսրայելին և Պաղեստինին կոչ է անում վերսկսել երկխոսությունը, հաղորդում է Interfax-ը:
«Երկու կողմերի առաջնորդներն էլ պետք է հաղթահարեն տարաձայնությունները, հրաժարվեն միակողմանի գործողություններից, որոնք միայն խստացնում են փոխադարձ անվստահությունը: Միակ հնարավոր լուծումը երկու պետությունների գոյությունը ենթադրող հակամարտության կարգավորումն է: Միայն այդպես հնարավոր է հասնել երկարաժամկետ խաղաղության»,- հայտարարել է Պան Գի Մունը: