Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է «Ռեալ»-ի դեմ կայանալիք հանդիպման մասին.
«Հիանալի հանդիպում է սպասվում: Կարծում եմ, որ մենք դեռ չենք ցուցադրում այն խաղը, որը խաղում էինք նախորդ տարի: Բայց սա յուրահատուկ մրցաշար է, որտեղ ամեն մի խաղ պետք է խաղալ բարձր մակարդակով:
Գտնում եմ, որ կարող ենք ցույց տալ այնպիսի ֆուտբոլ, որով կհաղթենք «Ռեալ»-ի պես մեծագույն ակումբի: Այո՛, չկա Բեյլը, բայց Մադրիդում ֆանտաստիկ խաղացողների պակաս չի զգացվում»-,ասել է Ռոջերսը: