Ֆրանսիայի խորհրդարանը մտադիր է քննարկել օրինագիծը, որն իշխանություններին լիազորություններ է տալիս արգելել այլ` ԵՄ անդամ երկրներից միգրանտների մուտքը երկիր, եթե նրանց ժամանումը սպառնալիք է ներկայացնում հասարակական կարգին կամ անվտանգությանը: Նմանատիպ նախաձեռնությամբ հանդես է եկել նաև Մեծ Բրիտանիայի կառավարությունը: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Ներկա պահին Ֆրանսիայի խորհրդարանը երկու օրինագիծ է քննարկում` էմիգրացիայի և ահաբեկչության վերաբերյալ, որոնք իշխանություններին թույլ են տալիս մերժել ԵՄ անցանկալի քաղաքացիների «մուտքը» երկիր:
Իսկ Մեծ Բրիտանիան մտադիր է օրենսդրորեն արգելափակել միգրանտների մուտքը երկիր նրանց մեծաքանակ լինելու պատճառով, ինչը ծանրաբեռնում է երկրի բյուջեն: Այս նախաձեռնությունը, սակայն, քննադատվել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուի կողմից: Ըստ նրա` նմանատիպ միջոցառումները կարող են որպես խոչընդոտ հանդիսանալ տեղաշարժի ազատության հիմնարար սկզբունքում: