Կալիֆոռնիական Hendo ընկերությունը Kickstarter կայքում ներկայացրել է թռչող տախտակի մոդելը` հովերբորդը:
Հովերբորդ ստեղծելու փորձեր են ձեռնարկվել 1989-ից ի վեր` Ռոբերտ Զեմեքիսի «Հետ դեպի ապագան 2» ֆիլմի թողարկումից հետո, որտեղ թռչող տախտակի վրա է գլխավոր հերոսը: Դրա մշակման մասին լուրեր են տարածել ինչպես հանրաճանաչ ֆիլմի ռեժիսորը, այնպես էլ դերասանները:
Hendo-ում պնդում են, որ իրենց մոդելն աշխատող է և այն կարելի է ձեռք բերել արդեն այժմ` վճարելով 10 հազար դոլար: Այժմ մշակողները 10 պատրաստի հովերբորդներ ունեն:
Ընկերությունում ցանկանում են հավաքել 250 հազար դոլար թռչող տախտակների առաջին խոշոր խմբաքանակի թողարկման համար: Ներկա պահին հավաքվել է 6.6 հազար դոլար: