Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում այսօր տեղի են ունենում E, F, G, H խմբերի հանդիպումները: Օրվա առաջին խաղում միմյանց հետ մրցեցին ԲԿՄԱ-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն:
Հանդիպումն անցավ հետաքրքիր պայքարում: Առաջին խաղակեսում հյուրերը սատացան երկու գնդակի առավելություն: Գոլերի հեղինակներ դարձան Ագուերոն ու Միլները: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 65-րդ րոպեին, Սեյդու Դումբիան կրճատեց հաշվի տարբերությունը: Խաղավերջում Նատխոն կարողացավ հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը և ռուսական ակումբին պարգևել մեկ միավոր:
ԲԿՄԱ – «Մանչեսթեր Սիթի»՝
0:1 Ագուերո (29՛), 0:2 Միլներ (38՛), 1:2 Դումբիա (65՛), 2:2 Նատխո (86՛)