Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

«ԵՄ-ն Հայաստանին կօգնի մեղմել անվտանգության ոլորտում կախվածությունը Ռուսաստանից»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լեհաստանի Արևելյան գործընկերության միավորման ղեկավար Միրոսլավ Մասլյուկը:

-Պարոն Մասլյուկ, Վիլնյուսում կայացած գագաթնաժողովից հետո վերջնականապես բացահայտվեցին այն խնդիրները, որոնք առկա են Եվրոպայի հարևանության գոտում և Արևելյան գործընկերության ծրագրի քաղաքականությունում: Հիմա կարծես ԵՄ-ն դադար է վերցրել, որից հետո պետք է վերաիմաստավորվեն այս ծրագրերը: Ինչպե՞ս եք տեսնում Արևելյան գործընկերության ապագան, և այդ ապագայում ի՞նչ տեղ կարող է ստանալ Հայաստանը, որը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը:

– Այո, Վիլնյուսյան գագաթնաժողովը մեզ ներկայացավ արդեն նոր իրավիճակի պայմաններում: Անկախ այն խնդիրներից, որոնց մասին գիտենք բոլորս, հավատում եմ, որ Եվրոպայի Արևելյան գործընկերությունը պետք է պահպանվի որպես միասնական նախագիծ, սակայն մենք չենք կարող անտեսել ծրագրի անդամ վեց պետությունների նկատմամբ տարբերակված քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը: Դա նշանակում է, որ որոշ երկրներ ընտրել են ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման ավելի արագ գիծ, մինչդեռ մյուս երկրներն ընտրել են ավելի թեթև տարբերակ: Ես կարծում եմ, հենց այսպես՝ տարբեր արագություններով կարող է առաջ ընթանալ այս ծրագիրը:

Անդրադառնալով Ձեր վերջին հարցին՝ հավատում եմ, որ հայերը պետք է որոշեն՝ ինչ ապագա են իրենք իրենց համար տեսնում ԵՄ-ի հետ հարաբերություններում: Մենք ունենք բանակցված փաստաղթուղթ, որը չի ստորագրվել, հիմա աշխատում ենք նոր փաստաթուղթ ունենալու ուղղությամբ: Բայց մենք կցանկանայինք, որ ՀՀ ղեկավարությունը և հայ ժողովուրդը որոշեր՝ ինչ տեսակի, ինչ մակարդակի հարաբերություններ է ցանկանում ունենալ ԵՄ-ի հետ: ԵՄ պաշտոնյաները բազմիցս ասել են, որ բաց են, պատրաստ են Հայաստանի հետ քննարկել ցանկացած տարբերակ, որի համար պարզապես սպասում են Ձեր առաջարկներին և Ձեր տեսլականին, թե Դուք ինչպես եք ցանկանում շարունակել համագործակցությունն այս ծրագրի շրջանակում:

-Անցյալ տարի ՀՀ իշխանություններն առաջարկեցին ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը ԵՄ-ի հետ, այսինքն՝ սա է այն տարբերակը, որը ցանկանում էր Հայաստանը, և որը մերժվեց: Ի՞նչ այլ տարբերակ կարող է լինել, գուցե Եվրամիությո՞ւնը առաջարկի:

-Ասոցացման համաձայնագիրը Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի հետ միասին բանակցվել էր, որը որոշվեց չստորագրել: Ըստ իս, հաջորդ տրամաբանական հանգրվանը պետք է լինի այլ համաձայնագիր կառուցելը, որը մենք հիմա չունենք: Երևի թե հաջորդ քայլը պետք է լինի բանակցել և համաձայնության գալ այլ տեսակի որևէ համաձայնագրի շուրջ: Թե ինչ դա կարող է լինել՝ ես չգիտեմ: Որքան ես գիտեմ, դեռ չկան այս ուղղությամբ բանակցություններ, մենք ցանկանում ենք, որ հայկական կողմն ակտիվ թելադրի իր ցանկությունները: Գուցե հայկական կողմը ցանկանում է այս համաձայնագրի վերանայում, որը ևս հնարավոր է:

-Պարոն Մասլյուկ, Արևելյան գործընկերության տարածաշրջանում ԵՄ-ն բազում խնդիրների հանդիպեց, որի կենտրոնում Մոսկվայի դիմադրությունն էր այդ նախագծերին: Այսօր ԵՄ-ն պատրա՞ստ է հաշվի առնել այն առանձնահատկությունները, որոնք ունեն հետորհրդային երկրները, ԵՄ-ն պատրա՞ստ է սկսել աշխատել այս երկրների հետ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ:

-Ինչ-որ սխալների համար մեղավորությունը սովորաբար երկու կողմերինն է: ԵՄ-ն իսկապես որոշ սխալներ թույլ տվեց: Բայց այսօր կարևոր է, որ կարողանանք գտնել որևէ միասնական լուծում: Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱԼԳ-ն յուրաքանչյուր խնդրի լուծման համար հիանալի գործիք չեն կարող լինել, ինչպես, օրինակ, անվտանգության բաղադրիչի բացը Հարավային Կովկասում լրացնելու համար: Արևելյան գործընկերությունն այս բացը լրացնելու համար հեշտ լուծում չի կարող գտնել, բայց մենք տեսնում ենք անվտանգության բաղադրիչն այդ ծրագրում ներառելու աճող ներուժ: Այս բաղադրիչի ներառումը ԱլԳ երկրներին թույլ կտա և կօգնի ավելի վստահ գործել, բայց սա կլինի նաև համագործակցության գործիք եվրոպական մեխանիզմների և այս տարածաշրջանի երկրների միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում