Սելենա Գոմեսը մի քանի ժամ առաջ Twiiter-ում տեղադրել է լուսանկար, որի հեղինակն է լոսանջելեսցի լուսանկարիչ և ռեժիսոր Էրիս Ջերոմը՝ գրում է spletnik.ru-ն:
Երգչուհին մասնակցել է ոչ մեծ ֆոտոսեսիայի, որը հեղինակը անմիջապես հրապարակել է իր բլոգում:
Ֆոտոսեթի ոճով զբաղվել են աստղային Քլոե ու Մարի Լու Բորտոլին, որոնց շնորհիվ էլ Սելենան ունի շքեղ տեսք՝ սև-սպիտակ գծավոր կաշվե անձրևանոցով, որը կրում է սև լողազգեստի վրայից: