Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առջև՝ հղիության մասին հայտարարելուց հետո: Այս մասին գրում է Mirror-ը:
Միդլթոնն ու նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, մասնակցել են Սինգապուրի նախագահ Թոնի Թանին դիմավորելու արարողությանը, որը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա:
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին Թոնի Թանին դիմավորել են Royal Garden Hotel հյուրանոցում, իսկ հետո գնացել հեծելազորի շքերթային հրապարակ, որտեղ Սինգապուրի նախագահը պետք է հանդիպի Էլիզաբեթ II-ի հետ:
Սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը սպասում են երկրորդ երեխային: