Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հարցազրույց է տվել «Այաքս»-ի դեմ խաղից առաջ:
««Այաքս»-ը, ինչպես նաև «Բարսելոնա»-ն, կարող է երկար վերահսկել գնդակը: Այնպես որ, մենք պետք է շատ ուշադիր լինենք: ՊՍԺ-ից կրած պարտությունը մեզ թուլանալու իրավունք չի տալիս:
Պարտավոր ենք հաղթել «Այաքս»-ին, կամ գոնե ձգտենք անել դա»,- Marca-ն մեջբերում է Ինյեստայի խոսքերը: