Թուրքիայում կանցկացվեն մի շարք բարեփոխումներ՝ ապահովելու համար բնակչության անվտանգությունը: TRT Haber հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին ասել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Նրա խոսքով՝ նախատեսվող բարեփոխումները կարգելեն ցանկացած ակցիա՝ ուղղված պետականության դեմ, նաև այնպիսի ակցիաները, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի համար:
Դավութօղլուն նշել է, որ բարեփոխումների իրականացման արդյունքում կարգելվի ակցիաների ժամանակ հատուկ դիմակով դեմքը փակելը, որոնց օգտագործումը կգնահատվի որպես սպառնալիք:
Բացի դրանից՝ «Մոլոտովի կոկտեյլի» գործածությունը բողոքի ակցիաների ժամանակ կդիտարկվի որպես զենքի կիրառություն՝ ասել է Դավութօղլուն: