ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան իրագործման փաթեթի ծրագիրը՝ հայտնում է Trend-ը: 28+1 ձևաչափով նիստի ժամանակ Վրաստանի պաշտպանության փոխնախարար Միխաիլ Դարչիաշվիլին դաշնակիցներին ծանոթացրել է ծրագրի մանրամասներին:
Փաստաթուղթը մշակել է պաշտպանության նախարարությունը՝ դաշինքի միջազգային ծառայության հետ միասին:
Երեքշաբթի օրը Վրաստանի պաշտպանության նախարարությոնում հայտնել են, որ ՆԱՏՕ-ն հաստատել է վրացական կողմի առաջարկած ծրագիրը և փաթեթի արդյունավետ և ժամանակին իրագործմանն առավելագույնս մասնակցելու լիակատար պատրաստակամություն հայտնել: