Վատ ղեկավարը վնասում է ոչ միայն աշխատակազմի աշխատանքային կյանքը, այլև ֆիզիկական և մտավոր առողջությունը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով հետազոտողներին:
«Ակնհայտ է, որ «վատ» ղեկավարների առաջնորդողի որակները ժամանակի հետ լուրջ վնաս կհասցնեն աշխատողների առողջությանը»,- ասել է Ջոնաթան Դ. Քուիքը՝ Հարվարդի բժշկական դպրոցից: Փորձագետի կարծիքով՝ նաև ակնհայտ է, որ ղեկավարության նման ոճը չի օգնում բարելավել աշխատակիցների անհատական արդյունքները և կազմակերպման ընդհանուր արտադրողականությունը:
Քուիքը նշել է, որ «սարսափելի» ղեկավարը կարող է հանգեցնել աշխատակիցների սրտի նոպայի բարձր ռիսկի: Բացի դրանից՝ այդպիսի ղեկավարի հետ ամեն օր շփվելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ քրոնիկական սթրեսն անձնակազմին սպառնում է բարձր ճնշմամբ և քնի հետ կապված խնդիրներով, նաև ասոցացվում է անառողջ սովորությունների՝ ծխելու, ալկոհոլի չարաշահման և չափից շատ ուտելու հետ՝ ասվում է հոդվածում: