«Ռեալ»-ի մասին վավերագրական ֆիլմի հեղինակին սպառնում են սպանել: Ֆիլմը նվիրված է մադրիդյան ակումբի պատմության «մութ» կողմերին:
Լրագրող Խորդի Բաստեն հայտարարել է, որ «Ռեալ»-ի իրավաբանները կուսումնասիրեն կինոնկարը և, հնարավոր է, բողոք ներկայացնեն հեղինակների դեմ, եթե պարզվի, որ վերջիններս խեղաթյուրել են փաստերը: Այդ մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
«Անհավանական է, որ մեր երկրում չի կարելի սուր թեմաներ բարձրացնել: Մեր ֆիլմը լուրջ և մանրակրկիտ աշխատանքի արդյունք է: Մենք անցյալն ուսումնասիրելու իրավունք ունենք: Թե՞ դուք կարծում եք, որ այն մոռանալ է պետք: Հասկանում եմ, որ ոչ ոք չի սիրում գիտակցել դառն իրականությունը: Ինձ արդեն երեք օր է սպառնում են սպանել: Ընդ որում, սպառնացող մարդկանցից ոմանք անգամ չեն դիտել ֆիլմը»,- հայտարարել է կինոնկարի հեղինակ Կառլես Տորասը: