Անհայտ ցանցահենների թիմը մշակել է կոտրման մեխանիզմ (ջեյլբրեյք) iOS 8 բջջային օպերացիոն համակարգի, ինչպես նաև դրա վերջին թարմացման՝ iOS 8.1-ի համար: Այս մասին հայտնում է iDigitalTimes-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Աշխատանքը գրեթե ավարտված է, և այն հասանելի կլինի մոտ ժամանակներս՝ հստակեցնում է թերթը:
Նշենք, որ ջեյլբրեյքի շնորհիվ հնարավոր է iPhone-ի կամ iPad-ի վրա կողմնակի աղբյուրների հավելվածներ տեղադրել: