Ծիծաղաշարժ դեպք է տեղի ունեցել կանադական հեռուստաալիքի եթերում: Եղանակի տեսության հաղորդավար Մայք Սոբելը որոշել է բարի գործ անել և իր տուն է բերել անտուն շան, որ նրան նոր տեր գտնի: Իսկ Ռիփլ անունով շունն ամեն ինչ արել է, որ հեռուստադիտողներն իր վրա ուշադրություն հրավիրեն, հայտնում է vesti.ru-ն:
Տեսագրությունը հայտնվել է համացանցում: Դրանում երևում է, թե ինչպես է 1 տարեկան շունը փորձում խաղալ նախ շնափոկի, ապա՝ հաղորդավարի հետ, որը փորձում է միաժամանակ հանգստացնել շանն ու պատմել եղանակի տեսության մասին:
Հոկտեմբերի 17-ին YouTube-ում հրապարակված տեսանյութը հավաքել է 2,8 մլն դիտում: