Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թեթևաթլետ, Պարալիմպիկ խաղերի 6-ակի չեմպիոն Օսկար Պիստորիուսն ընկերուհու ոչ կանխամտածված սպանության համար ազատազրկվել է 5 տարով: Նման որոշում է կայացրել Պրետորիայի դատարանը:
The Telegraph-ի տեղեկացմամբ՝ Պիստորիուսն արդեն տեղափոխվել է «Կգոսի Մամպուրու» կոչվող բանտախուց:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել 2013թ. փետրվարի 14-ին: Պիստորիուսն իր ընկերուհուն շփոթել էր գողի հետ ու մի քանի անգամ կրակել լոգարանի փակ դռան ուղղությամբ: Աղջիկը տեղում մահացել էր: