Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Շանը չկերակրելու համար Սլավիկը Գագիկին ծնող է հայհոյել, Գագիկն էլ 4 անգամ մուրճով խփել է Սլավիկի գլխին

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գագիկ Հարությունյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Գագիկ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել Սլավիկ Բուդոյանի գլխին մուրճով 4 անգամ դիտավորյալ հարվածելու, նրա առողջությանը ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ 54-ամյա Գագիկը և տուժող Սլավիկը որպես բանվոր մասնավոր հիմունքներով աշխատել են Ռ. Ս.-ի մոտ:

2014 թվականի ապրիլի 1-ի առավոտյան, ժամը 8-ի սահմաններում նրանք վիճել են… շանը կերակրելու հարցով: Վեճն ավարտվել է տուժողի գլխին իջեցված մուրճի հարվածներով:
Ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Հարությունյանն իրեն մեղավոր է ճանաչել, ընդունել է, որ Սլավիկի վնասվածքներն ինքն է պատճառել:

Նա հայտնել է՝ թեև չի հիշում, թե քանի անգամ է հարվածել, բայց չի բացառում, որ հարվածած լինի հենց չորս անգամ:

Գագիկը հայտնել է, որ մոտ երկու տարի աշխատել է հացի արտադրամասում, կատարել է բանվորի աշխատանք: Դրա հետ մեկտեղ խնամել ու կերակրել է հարակից կիսակառույցում պահվող շանը: Սլավիկն էլ է հացի արտադրամասում որպես բանվոր աշխատել:

Դեպքի օրվա առավոտյան Սլավիկը զանգել է իր բջջային հեռախոսին ու հարցրել է, թե ինչո՞ւ ինքը շանը չի կերակրել, ջուր չի տվել: Ինքն ասել է, որ կերակրել է, հետո էլ ավելացրել է. «Քո ի՞նչ գործն ա՝ շներին կերակրել եմ, թե չէ»:

Որոշ ժամանակ հետո Սլավիկը ձայն է տվել, ինքը տնակից դուրս է եկել:

Սլավիկը հարցրել է՝ ինչո՞ւ է ինքը նրան ծնող հայհոյել: Բայց ինքը չի ընդունել, վիճաբանությունից խուսափելու համար նրան առաջարկել է հեռանալ:

Սլավիկն իրեն հայհոյել է: Ինքն էլ զայրացել է, չի դիմացել, մտել է տնակ, վերցրել է միջին չափի մուրճն ու դրանով մի քանի անգամ հարվածել է Սլավիկի գլխին: Բայց երբ տեսել է, որ նրա գլխից արյուն է գալիս, ասել է, թե գնում է շտապօգնություն կանչելու: Հեռացել է ավտոկայանի ուղղությամբ: Տեսել է՝ շտապօգնության մեքենա չկա: Վազելով հետ է եկել, տեսել է, որ Սլավիկը հացի արտադրամասի կողքի շինության մոտ է, նրա շուրջը ճանապարհային ոստիկանության աշխատողներ են հավաքվել:

Սլավիկի գլխին հարվածելուց հետո մուրճը նետել է իր տնակի հետևին գտնվող ջրանցքը:

Գագիկ Հարությունյանը պնդել է, թե չի հայհոյել տուժողին, ընդամենը ասել է. «Խմել ես, անառակ»: Մուրճով խփել է, որովհետև Սլավիկն է իրեն հայհոյել ու խիստ զայրացրել:

Ըստ ամբաստանյալի՝ Սլավիկը մինչ այդ պարբերաբար իրեն զանգել ու անհանգստացրել է, մինչդեռ շանը կերակրելը չէր մտնում իր պարտականությունների մեջ:

Գագիկն ասել է, թե մինչև դեպքն էլ իր ու Սլավիկի միջև հակակրանք է եղել, անընդհատ վիճել են:

Տուժողը նույնպես ասել է, թե ինքն ու Գագիկը հաճախ են վիճել, բայց մշտապես հաշտվել են, իրար չեն խփել:

Քանի որ Գագիկը պարտավորվել էր կերակրել շանը, դեպքի առավոտյան ինքը զանգել է, որ հարցնի՝ ինչո՞ւ շանը չի կերակրել: Սակայն Գագիկն իրեն կոպիտ է պատասխանել, ասել է՝ ինչո՞ւ ես մանրուք հարցերով անհանգստացնում, քո գործը չի՝ կերակրել եմ, ջուր տվել եմ շանը, թե՝ չէ, հետո էլ ծնող է հայհոյել:

Ինքն այդ պահին արդեն Գագիկի տնակի մոտ էր: Ձայն է տվել նրան, նա էլ ներսից ասել է՝ գալիս եմ: Նրան սպասելիս ինքը հանկարծ գլխին երկու ուժեղ հարված է զգացել: Շրջվել ու տեսել է, որ Գագիկն է մուրճով խփում: Նա ևս երկու հարված է հասցրել իր գլխին: Արյուն է եկել: Ինքն ընկել ու կորցրել է գիտակցությունը:

Հետո մի պահ ուշքի է եկել, քայլել է դեպի հացի արտադրամաս: Նստել է քարե պատի մոտ: Քիչ հետո մոտեցել են ճանապարհային ոստիկանության աշխատողները: Ինքը նորից կորցրել է գիտակցությունը, չի հիշում, թե իրեն ինչպես են տեղափոխել հիվանդանոց:

Տուժողը նշել է, որ Գագիկ Հարությունյանը մասամբ՝ 100 հազար դրամի չափով է հատուցել իր բուժման ծախսերը: Սակայն ներկայումս ինքը շարունակում է բուժվել, իր առողջական վիճակից ելնելով՝ չի կարողանում աշխատել:

Տուժողը խնդրել է Գագիկ Հարությունյանի նկատմամբ հնարավորինս խիստ պատիժ սահմանել:

Վկա Իվան Թ.-ն հայտնել է, որ Գագիկ Հարությունյանը տուն չի ունեցել, դրա համար նրան են հատկացրել Թաիրով փողոցում գործող հացի արտադրամասի հարևանությամբ գտնվող մետաղե տնակը:

Տուժող Սլավիկը, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, ստացել է բաց, բութ գանգուղեղային վնասվածք՝ գլխուղեղի միջին աստիճանի սալջարդ, գլխի շրջանի սալջարդ վերքեր, կողմնաոսկրի և ծոծրակոսկրի բեկորային, ներհրված կոտրվածքներ, որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս:

Դատարանը Գագիկ Հարությունյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է գնահատել հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվը: Հարությունյանը նախկինում չորս անգամ դատվել է, հիմնականում դատվել է խուլիգանության համար, դատվածությունները մարված չեն:

Գագիկ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար և դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի հունիսի 5-ից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Գագիկ Հարությունյանը՝ խնդրելով իր նկատմամբ նշանակել օրենքով սահմանված պատժի նվազագույն չափից ավելի մեղմ պատիժ կամ՝ ավելի մեղմ պատժատեսակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում