Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ մտադիր չէ նոր ֆուտբոլիստների իրավունքներ գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: 51-ամյա մասնագետը նշել է, որ գոհ է իր թիմի բոլոր ֆուտբոլիստներից:
«Չենք մտածում ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռքբերումներ կատարելու մասին: Իհարկե, մինչև հունվար դեռ շատ ժամանակ կա: Հուսով եմ` նոր խաղացողների կարիք չենք ունենա: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գործարքներ են կատարում միայն նրանք, ովքեր ծանր իրավիճակում են հայտնել»,- Daily Mail-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:
Նշենք, որ Անգլիայի առաջնության 8 տուրերից հետո «Չելսի»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 22 միավոր: