Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը ձկնամկանի վնասվածքի պատճառով բաց է թողնելու Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի հանդիպումը:
Մադրիդյան ակումբի մարզչական շտաբը որոշել է Ռամոսին չընդգրկել հայտացուցակում՝ «էլ կլասիկո»-ին նրա մասնակցությունը չվտանգելու համար:
Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը ևս չի մասնակցելու վաղը կայանալիք խաղին: