Yahoo-ն բանակցություններ է անցկացնում տեսագովազդի BrightRoll ծառայության ձեռք բերման մասին: Այս մասին հայտնում է TechCrunch տեխնոբլոգը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին:
Աղբյուրների տվյալներով՝ պայմաններ սահմանող թղթերն արդեն ստորագրվել են, և գործարքի գինը բանակցությունների ավարտից հետո կարող է կազմել 500 մլն դոլարից 1 մլրդ դոլար: Առավել հավանական գինը կլինի 700-725 մլն դոլարի սահմաններում:
BrightRoll-ը կարող է մրցակցել Google-ի և նրա YouTube տեսածառայության հետ:
Ընկերությունը համագործակցում է տեսաարտադրանքի իրավունք ունեցող 25 առաջատարների և 85 գովազդատուների հետ: 2013 թվականին BrightRoll-ի եկամուտը գնահատվել է 100 մլն դոլար: