Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է հղել «Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտիի հասցեին:
«Հիանալի է, որ կրկին Հռոմում եմ: Այստեղ ես խաղացել եմ ընդամենը կես տարի: Կարճ, բայց հաճելի ժամանակահատված էր:
Երբ խաղում էի Հռոմում, հաճախ էի նստում պահեստայինների նստարանին, իսկ Տոտտին խաղում էր: Այսօր դա կկրկնվի:
Տոտտին 38 տարեկանում անհավանական խաղ է ցուցադրում: Դա նշանակում է, որ նա անսահման շատ է սիրում ֆուտբոլը, քանի որ այս տարիքում ֆուտբոլիստները, ովքեր արդեն վաստակել են խոշոր գումարներ, ավարտում են կարիերան»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: