ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը խոստովանել է, որ Քաթարի 2022թ. աշխարհի առաջնությունը կարող է անցկացնել ձմռանը:
«Չենք կարող Քաթարի Մունդիալն անցկացնել ամռանը: Պետք է այլ տարբերակ դիտարկել: Այս հարցով վերջնական որոշում ենք կայացնելու դեկտեմբերին: Կարծում եմ՝ 2022թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն ամենահամապատասխանն են:
Աշխատում ենք միջազգային խաղերի օրացույցի կազմման ուղղությամբ: Դա ծանր առաջադրանք է, բայց աշխարհի առաջնությունը հսկայական նշանակություն ունի»,- Բլատերի խոսքերը մեջբերում է France Info-ն: