Թեթևաթլետ, Պարալիմպիկ խաղերի 6-ակի չեմպիոն Օսկար Պիստորիուսն ընկերուհու ոչ կանխամտածված սպանության համար ազատազրկվել է 5 տարով: Նման որոշում է կայացրել Պրետորիայի դատարանը: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Բացի այդ, նա պայմանական 3 տարի է ստացել անօրինական զենք պահելու և զինված հարձակման համար:
Պիստորիուսն իրավունք ունի բողոքարկել դատարանի որոշումը՝ ազատազրկումը տնային կալանքի փոխելու նպատակով: Այնուամենայնիվ, դա չի կարող տեղի ունենալ պատժի մեկնարկից սկսած առաջին 10 ամիսների ընթացքում:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել 2013թ. փետրվարի 14-ին: Պիստորիուսն իր ընկերուհուն շփոթել էր գողի հետ ու մի քանի անգամ կրակել լոգարանի փակ դռան ուղղությամբ: Աղջիկը տեղում մահացել է: