Ամստերդամի «Այաքս»-ի պաշտպան Դևի Կլաասենն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում այսօր կայանալիք «Բարսելոնա»-ի հետ հանդիպմանը:
«Մեսսիի մարզաշապիկը կխնդրեմ այն դեպքում, եթե նա խնդրի իմը: Լիոնելը հիանալի ֆուտբոլիստ է, բայց նա ինձ համար օրինակելի չէ, իսկ «Բարսելոնա»-ն իմ սիրելի թիմերի թվում չէ: «Այաքս»-ն ինձ համար միշտ համար առաջինն է:
Խաղալու ենք մեր խաղաոճով: Եթե դիմենք զանգվածային պաշտպանության, Մեսսին չափազանց շատ տարածություն կստանա: Չեմ կարծում, որ նման մարտավարությունը կարող է արդյունավետ լինել նման կազմ ունեցող թիմի հետ խաղում:
Հնարավոր է՝ շանս ունենանք նրանց հաղթելու, եթե խաղանք մեր մարտավարությամբ: Խաղադաշտում իսկական ճակատամարտ է լինելու: Ցանկանում ենք հաղթել»,- հայտարարել է Կլաասենը: