Daily Star պարբերականի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է վերադաձնել իսպանացի պաշտպան Խերարդ Պիկեին: Պարբերականի տեղեկություններով՝ «կարմիր սատանաներ»-ը պատրաստ են 25 մլն եվրո առաջարկել «Բարսելոնա»-ին:
Պաշտպանին «մանկունիանցիներ»-ի կազմում ցանկանում է տեսնել հատկապես գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:
Հիշեցնենք, որ Պիկեն 2004թ. «Բարսելոնա»-ի ակադեմիայից տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»: Չկարողանալով տեղ զբաղեցնել անգլիական ակումբի մեկնարկային կազմում՝ նա վերադարձավ Իսպանիա՝ պայմանագիր կնքելով «Սարագոսա»-ի հետ: 2008թ. նա վերադարձավ «Բարսելոնա»: