Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահ է, որ թիմի առաջտաար Քրիշտիանու Ռոնալդուն հաջող է խաղալու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Լիվերպուլ»-ի հետ արտագնա խաղում:
Խաղը կայանալու է հոկտեմբերի 22-ին: Իտալացի մասնագետը չի բացառում, որ Ռոնալդուն, ով երկար տարիներ խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, արժանանա թշնամական ընդունելության:
«Քրիշտիանուն միշտ ավելի քան մոտիվացված է: «Լիվերպուլ»-ի հետ խաղում թշնամական մթնոլորտն ավելի կխթանի Ռոնալդուին»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է իսպանական AS պարբերականը: