Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Բազելի մրցաշարում իտալացի Սիմոնե Բոլելիի նկատմամբ 6:2, 6:2 հաշվով հաղթանակից հետո հայտարարել է, որ հուսով է հաջողության հասնել նաև երկրորդ շրջանում՝ ֆրանսիացի թենիսիստ Պիեր-Յուգե Էրբերի հետ մենամարտում:
«Այս հաղթանակը շատ կարևոր էր ինձ համար: Լավ խաղացի, սխալներ գրեթե չկային:
Հուսով եմ՝ հաջող հանդես կգամ նաև երկրորդ շրջանում: Պետք է վայելեմ կորտում անցկացրած յուրաքանչյուր րոպեն ու ուրախացնեմ երկրպագուներիս»,- Նադալի խոսքերը մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը: