Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը վստահ է, որ ինքն ու հարձակողներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը կարող են մեծ հաջողությունների հասնել: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը հերթական անգամ հայտարարել է, որ Մեսսին լավագույնն է աշխարհում:
«Միասին կարող ենք շատ բանի հասնել: Իմ կարծիքով` Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, մեր թիմի շարքերը համալրել է Սուարեսը, ով նույնպես գերազանց որակներ ունի: Մենք միասին կնպաստենք «Բարսելոնա»-ի հաղթանակներին:
Զարմանում եմ, թե ինչպես է Սուարեսն աշխատում մարզումների ժամանակ: Ինչ վերաբերում է իմ և Մեսսիի համագործակցությանը խաղադաշտում, ապա կարևոր է ամենը` տեխնիկան, թիմակիցները: Երբ բոլորը միասնական են, հեշտ ես հաջողությունների հասնում»,- Marca-ն մեջբերում է Նեյմարի խոսքերը: