Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն այսօր տոնում է ծննդյան 23-րդ տարեդարձը:
Կարիերայի այս կարճատև ժամանակահատվածում Արթուրն արդեն իսկ հասցրել է հարուստ փորձ կուտակել ու լուրջ նվաճումների հասնել: Նա նվաճել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ, Եվրոպայի եռակի ու աշխարհի չեմպիոն է:
1in.am Sport-ն Արթուրին մաղթում է կուռ առողջություն և օլիմպիական ոսկի, որը կլինի նրա մեդալների հարուստ հավաքածուի զարդը: