Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Էդվարդ Նալբանդյան. «Նախընտրած սպորտը» դիվանագիտությունն է. Newmag.am

Newmag.am-ը- գրում է. «էդվարդ Նալբանդյանը մեր ամենատիտդոսավոր պաշտոնյաներից է, բառի բուն իմաստով: 25 տարեկանում նա պարգևատրվել է ԽՍՀՄ ժոդովուրդների բարեկամության շքանշանով, որ հազվադեպ էր դիվանագետներին տրվում, այն էլ այդ տարիքի: Նա ֆրանսիական «Պատվո Լեգեոնի Կոմանդոր» է ստացել անձամբ Ժակ Շիրակից: Հոոմի Պապ Հովհաննես-Պողոս Երկրորդը նրան շնորհել է «Մեծն Սուրբ Գրիգորի Մեծ Խաչ» շքանշանը, Հայաստանի նախագահը «Մխիթար Գոշ» մեդալը: 2011-ին նրան շնորհվել է Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանի բարձրագույն սպայի աստիճան, 2012-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: 1999-2008 թթ. Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նալբանդյանը համատեղության կարգով մեր երկիրը ներկայացրել է նաև Իսրա¬յելում, Վատիկանամ ու Անդորրայամ: Նա նաև Հայաստանի նախագահի անձնական ներկայացուցիչն էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: 2008-ի ապրիլի 15-ին նշանակվել է ՀՀ արտգործնախարար:

http://newmag.am/wp-content/uploads/2014/10/aznavur1.jpg

…Հատուկ newmag-ի համար այն ժամանակ դեսպան Նալբանդյանը մի քիչ բացել է փակագծերը:

– Դուք արդեն ավելի քան 30 տարի դիվանագի¬տության մեջ եք: Ինչպե՞ս սկսվեց այս ամենը: Դուք, ինչպես ասում են, մանկո՞ւց էիք երազում այն:

– Մոտավորապես նման մի բան: Դպրոցական տարիներին շատ էի կարդում, ինձ հատկապես հրապուրում էին պատմությունն ու աշխարհագրությունը, միջազգային հարաբերությունները: Սկսեցի լրջորեն լեզուներ սովորել, ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն: Այդ տարիներին Երևանի Պուշկինի դպրոցը համարվում էր հանրապե-տությունում լավագույններից, լավ ուսուցչական կազմ կար, դպրոցում մթնոլորտն այնպիսին էր, որ ուղղակի հնարավոր չէր լավ չսովորել: Այդ ժամանակ մտքումս արդեն հստակ որոշել էի, թե ինչ պետք է անեմ. Մոսկվա, Միջազգային հարաբերությունների պե-տական ինստիտուտ: Սակայն այդ տարիներին հեշտ չէր ընդունվել այդպիսի հեղինակավոր կրթական հաստատություն, անգամ գործերդ ընդունելու համար անհրաժեշտ էր ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի երաշխավորությունը: Կարճ ասած՝ ուղեգիր, որ Մոսկվան պահանջում էր ոչ ՌՍՖՍՀ-ից եկածներից, քանի որ ՄԳԻՄՕ մուտքը վերջիններիս համար խիստ սահմանափակ էր: Դրա մեջ ինչ-որ մի տրամաբանություն կար, որովհետև ՄԳԻՄՕ-ում պատրաստում էին բարձրորակ կադրեր, որոնք հիմնականում լրացնում էին խորհրդային դիվանագիտության շարքերը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մեծ մրցակցություն կար ընդունելության քննություններին: Մի խոսքով, բա՞խտս բերեց, թե՞ իմ ընդունակությունները հաշվի առան, միգուցե երկուսն էլ կային, ընդունվեցի ՄԳԻՄՕ:

http://newmag.am/wp-content/uploads/2014/10/mandela.jpg

– …Ամեն օր՝ աշխատանք, ամեն պահ՝ ձգված լինելու անհրաժեշտություն… Չի՞ հոգնեցնում: Մի՞թե լիցքաթափվելու ժամանակ չեք գտնում: Խոստովանեք, ինչո՞վ եք ապրում Դուք, ո՞րն է Ձեր հոբբին: Ի՞նչ եք սիրում հագնել, ուտել, տեսնել, խաղալ… Ինչպե՞ս եք հանգստանում: Սովորաբար դիվանագետները նախընտրում են «սիգարը, գոլֆն ու թենիսը»…

– Այստեղ Ձեզ պետք է հիասթափեցնեմ: Տարիներ շարունակ կինս այդ է ասում, որ պետք է կարգին հանգստանալ, ուղղակի մի պահ կտրվել ամեն ինչից: Բայց կյանքի ռիթմը, ցավոք, թույլ չի տալիս դա: Ես գրեթե չեմ խմում և չեմ ծխում: Ոմանք կատակով ասում են, թե իմ «նախընտրած սպորտը» դիվանագիտությունն է: Միակ բանը, որ անում եմ, կնոջս հետ կարճ, կայծակնային ճամփորդություններն են: Ես դասական երաժշտության սիրահար եմ: Իմ մյուս «հոբբին» կարդալն է, կարդում եմ գիշերները մինչև վաղ առավոտ, և դեռ հասցնում եմ նայել պաշտոնական ու ծառայողական գրությունները, պատրաստել հանձնարարություններ, աչքի անցկացնել օրվա միջազգային մամուլը:

– Ձեր տիկնոջ համար հավանաբար շատ դժվար է «դիմանալ» Ձեր կյանքի ռիթմին: Թե՞ նրան էլ եք ներքաշում գործի մեջ: Ի՞նչ դեր է խաղում Նա Ձեր առօրյան կազմակերպելու և դիվանագիտական աշխատանքի մեջ:

– Շատ մեծ: Գիտե՞ք, այստեղ «կյանքի ընկերուհի» արտահայտությունն ամենաճիշտն ու ամենաբնորոշն է: Նատաշան նույնպես ավարտել է ՄԳԻՄՕ-ն, տիրապետում է մի շարք լեզուների և ինքնուրույն կարող էր փայլուն կարիերա անել: Կյանքն այնպես ստացվեց, որ այդ կարիերան մենք միասին արեցինք, նա ինձ հետևեց ամենուր: Ինքներդ էլ կարող եք պատկերացնել, որ երիտասարդ կնոջ համար ամենևին էլ հեշտ ու հաճելի չէր տարիներ շարունակ բառացիորեն մնալ «կրակի տարափի տակ», խոսքս լիբանանյան շրջանի մասին է, երբ մենք զրկված էինք ամենատարրական հարմարություններից… Մոտ տասնչորս տարի մենք մնացինք Կահիրեում, որտեղ նրա հետ ուս-ուսի տված ոտքի կանգնեցրինք Հայաստանի դեսպանատունը՝ բառիս բուն իմաստով ավերակների կույտից: Նատաշան փայլուն հիշողություն ունի, այսպես ասած «քայլող հանրագիտարան է», իր անմիջականությամբ հեշտությամբ կապեր է հաստատում, որը մեզ շատ է օգնում գործի մեջ: Որպես դեսպանի կին, նրան «վիճակված» է ինձ հետ լինել գրեթե ամենուր, նաև կարևոր այցերի ժամանակ: Հավատացեք, դա իսկական ամենօրյա աշխատանք է, «արտաժամից» էլ մի բան ավելի: Այնպես, որ նա մեծ տեղ ունի այն ամենի մեջ, ինչին մեզ հաջողվել է հասնել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում