Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ուրախ է, որ հնարավորություն կունենա հետևել «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի մրցակցությանը: Այն կկայանա հոկտեմբերի 25-ին «Սանտիագո Բերնաբեո»-ում:
«Պետք է գոհ լինել, որ «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի մրցակցությանը հետևելու հնարավորություն կունենանք: Հանդիպում կանցկացնեն երկու հիանալի թիմեր:
«Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն խորհրդանշում են իսպանական ֆուտբոլը»,- Marca-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը: