Անգլիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում «Վեսթ Բրոմվիչ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի` 2-2 հաշվով:
Գոլերի հեղինակ դարձան Ստեֆան Սիսինյոն, Մարուան Ֆելաինին, Սայիդո Բերայինյոն և Դեյլի Բլինդը:
«Վեսթ Բրոմվիչ» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 2:2
Գոլերը` 1:0 Ս. Սիսինյո 8՛, 1:1 Մ. Ֆելաինի 48՛, 2:1 Ս. Բերայինյո 66՛, 2:2 Դ. Բլինդ 87՛