Չիլիի իշխանությունները ձերբակալել են չիլիացի նախկին բռնապետ Ավգուստո Պինոչետի նախկին ամենահայտնի համախոհներից մեկին՝ Կրիստիանա Լաբբեին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախկին պաշտոնաթող գնդապետը կասկածվում է 1973թ., երբ հեղաշրջումից հետո իշխանության եկավ Պինոչետը, 13 քաղբանտարկյալների սպանության մեջ:
Լաբբենը որոշ ժամանակ կատարել է Պինոչետի թիկնապահի պարտականությունը, իսկ 1990-ականներին Պինոչետի հեռանալուց հետո գլխավորել է Սանտյագոյի շրջաններից մեկի վարչակազմը: