Երկուշաբթի Նյու Յորքում առևտրային բորսայի արդյունքներով՝ նոյեմբերին տեխասյան WTI նավթի մատակարարումների գինը նվազել է 0.04 դոլարով (0.05%)՝ 1 բարելի դիմաց դառնալով 82.71 դոլար: Այս մասին հայտնում է TASS-ը:
Լոնդոնի Ֆյուչերսային գործարքների միջմայրցամաքային բորսայում Brent-ի մատակարարումների պայմանագրերի գինը երկուշաբթի օրվա առևտրային արդյունքներով նվազել է 1.07 դոլարով՝ 1 բարելի դիմաց հասնելով 84.91 դոլարի:
Վերլուծաբանները նշում են, որ գների շարունակվող նվազման հիմնական պատճառը ներդրողների մտավախություններն են համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների, նաև վառելիքի ոչ բավականաչափ պահանջարկի վերաբերյալ: