«Ֆիորենտինա»-ի ղեկավարությունը համաձայնության է հասել կոլումբիացի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի հետ նոր պայմանագրի պայմանների շուրջ:
Տեղեկությունների համաձայն` Կուադրադոյի նոր պայմանագիրը 5 տարվա ժամկետ կունենա և կարող է ստորագրվել այս շաբաթվա ընթացքում: Վերանայվել է նաև ֆուտբոլիստի աշխատաարձի չափը: Նա կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: Այդ մասին է հայտնում Football Italia-ն:
Ավելի վաղ նշվել է, որ նոր պայմանագրի համաձայն Կուադրադոյի հրաժարագինը 35 մլն եվրո կկազմի, ինչից կարող են օգտվել Եվրոպայի առաջատար ակումբները: