Անցյալ շաբաթ Նյու Յորքում Monique Lhuillier-ի ներկայացրած հեքիաթային ու ռոմանտիկ հավաքածուն ոգեշնչված է բալետի պարուհու կերպարով՝ գրում է elle.ru-ն:
Պոդիում բարձրացած յուրաքանչյուր մոդել եղել է չափազանց կանացի: Եթերային սիլուետներ, թեթև գործվածքներ, բարդ և նուրբ ասեղնագործություն ու անսովոր դետալներ. այսպես կարելի է համառոտ ներկայացնել դիզայների հարսանեկան նոր զգեստները:
Ընդհանուր առմամբ՝ Մոնիկը շեշտը դրել է դասականի վրա՝ ներկայացնելով լայն փեշերով, ուղիղ՝ մինչև հատակը հասնող զգեստներ ու «ջրահարսի» սիլուետներ:
Հավաքածուում տեղ են գտել նաև ոսկեգույն կարճ ու ժանյակավոր զգեստներ:
Հավաքածուն ունի ավանդականի տեսք, թեև դրանում չկա ոչ մի ճերմակ զգեստ՝ գունային գամման տատանվում է մարգարտագույնից ու նուրբ երկնագույնից մինչև մարմնագույն երանգներ: