«Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարտը նշել է, Սերխիո Ագուերոն իր խաղընկերներին ոչ մի օգուտ չի տալիս մարզումների ժամանակ, սակայն փոխհատուցում է դա հիանալի ելույթներով:
«Հուսով եմ` Ագուերոն չի զայրանա, եթե անկեղծորեն ասեմ, որ մարզումների ժամանակ նրանից ոչ մի օգուտ չկա: Բայց երբ գործը հասնում է խաղերին, ապա նա սկսում է գոլեր խփել: Սերխիոն տաղանդավոր է: Նա արժանի հանդես գալ այնպիսի մեծագույն ակումբում, ինչպիսին «Մանչեսթեր Սիթի»-ն է»,- Daily Mail-ը մեջբերում է Հարտի խոսքերը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 18-ին կայացած «Տոտեմհեմ»-ի դեմ հանդիպմանը Ագուերոն պոկեր է ձևակերպել, իսկ խաղն ավարտվել է 4:1 հաշվով` հօգուտ «քաղաքայիններ»-ի: