Wednesday, 24 04 2024
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին

Շանթ Հարությունյանի հայրը դժգոհ է Հայաստանի ընդդիմության աջակցությունից․ նա կդիմի ԱՄՆ օրենսդիրներին

6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի հայրը՝ Լոս Անջելեսում բնակվող Շահեն Հարությունյանը, վրդովված է դատավճռից և այն համարում է քաղաքական հետապնդում իր ընտանիքի նկատմամբ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շահեն Հարությունյանն ասաց, որ դատարանը դաժան մոտեցում է ցուցաբերել իր որդու և թոռնիկի նկատմամբ և նման կերպ փորձ է արվում զսպել նաև մնացած ընդվզող քաղաքացիներին․ «Մեր ընտանիքի նկատմամբ հետապնդումները միշտ էլ եղել են, բայց հույս ունեմ, որ Հայաստանում իշխանափոխություն կլինի, դրան են նպաստում և արտաքին, և ներքին զարգացումները»,- ասաց Հարությունյանը:

Մեր զրուցակիցն ավելացրեց, որ պատրաստվում է նոր նամակներ հղել միջազգային կազմակերպություններին․ «Հիմա այդ ամենն ավելի խիստ ձևով է արվելու, ինտենսիվ ձևով շարունակելու եմ պայքարը»:

Շահեն Հարությունյանի դիտարկմամբ՝ այս իշխանությունները շուտով հեռանալու են: Մեր այն հարցին, թե արդյոք նոր իշխանությունները ազատ կարձակեն Շահեն Հարությունյանին՝ հաշվի առնելով, որ շատ քիչ ուժեր են նրան քաղբանտարկյալ հռչակել, Հարությունյանն ասաց․ «Մենք կաշխատենք, որ բոլոր մեթոդներով նրան քաղբանտարկյալ հռչակեն, ես կոնգրեսականներին կդիմեմ, սենատորներին և նրան անպայման քաղբանտրակյալ կհռչակեն»:

Շանթ Հարությունյանի հայրը դժգոհ է նաև Հայաստանի ընդդիմության և հասարակության աջակցությունից․ «Բավարար չէի համարի, չեղավ լուրջ միջոցառում, լուրջ միջոցներ չձեռնարկվեցին, փոքրիկ խմբեր փողոց դուրս եկան, բայց դա քիչ էր: Ընդհանրապես, ժողովուրդն անտարբեր է, դա հայ ժողովրդի ընդհանուր նկարագիրն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում