Apple ամերիկյան կորպորացիան երկուշաբթի օրը ԱՄՆ-ում թողարկել է Apple Pay սեփական վճարային համակարգը: Այս մասին գրում է TASS-ը:
Ընկերությունն առաջարկում է ծառայություններից օգտվել ավելի քան 220 հազար խանութներում և տարբեր ցանցերում՝ ներառյալ արագ սննդի McDonald’s ռեստորանները:
Սակայն որոշ ցանցային խանութներ, պարզվում է, պատրաստ չէին աշխատել նոր համակարգով՝ մաշված տերմինալների պատճառով, որոնք թույլ են ընդունում ազդանշանը:
Ներկա դրությամբ նախատեսվում է, որ նոր տեխնոլոգիայից կարող են օգտվել iPhone 6 և iPhone Plus նորագույն սմարթֆոնների սեփականատերերը, որոնք հատուկ չիպ ունեն:
Ընկերության տնօրեն Թիմ Կուկի խոսքերով՝ Apple-ն արդեն համաձայնագիր է ստորագրել 500 բանկերի, ինչպես նաև վճարային 3 համակարգերի հետ՝ Visa, MasterCard և American Express: