Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Իրենց անելիքները մեզ համար մշուշոտ են». ՀՀԿ պատգամավորը՝ եռյակի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Տիկին Աճեմյան, ոչ իշխանական ուժերը հոկտեմբերի 10-ին հանրահավաք անցկացրին: Ճիշտ է, հիմնական խոսքը գալիք հանրահավաքին է ասվելու, այդուհանդերձ, հետաքրքիր է՝ իշխանությունները մտահոգվելու առիթ ունե՞ն՝ հաշվի առնելով նաև այն զանգվածը, որ հավաքվել էր Ազատության հրապարակում:

Ես պետք է ասեմ, որ այդ զանգվածը նաև ձայներ ունի Ազգային ժողովում, այսինքն՝ դա որոշակի քաղաքական ուժի ետևում կանգնած զանգված է, չէի ուզենա ասել զանգված՝ մարդիկ են, ովքեր այսօր ունեն որոշակի բողոք: Գիտեք ինչ՝ պարբերաբար մեր երկրում ցույցեր տեղի ունեցել են, սա էլ մի ձև է՝ բողոքը հայտնելու, տեսակետներըարտահայտելու:Մենք որևէ խնդիր չենք տեսնում, իրենք ինչ-որ ծրագրեր ունեն, որոնք տանում են, բայց որոնք դեռևս մշուշոտ են:

Երկու ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն»-ը, ձգտում են արտահերթ զարգացումների, նման հնարավորություն տեսնո՞ւմ եք:

Բոլորովին, մենք ի վերջո մեծամասնություն ենք:Երբ մենք այդ մասին խոսում ենք, իրենց մոտ զայրույթ է առաջանում, բայց ինչպես իրենց մոտ կա ընտրողների բանակ, այնպես էլ մենք մեր ընտրողներն ունենք: Մեր թեկնածուներն ակտիվորեն մասնակցում են ՏԻՄ ընտրություններին և ընտրվում,այսինքն՝ մենք ձեռքներս ծալած չենք նստում: Հիմա տեղի են ունենալու բյուջեի քննարկումներ, պետք է քննարկենք այն պայմանագիրը, որը մենք կնքեցինք Եվրասիական տնտեսական միության հետ: Մենք անելիքներ ունենք, դրանք շատ են, պետք է ակտիվորեն աշխատենք:

Այսինքն՝ հրապարակում հավաքված զանգվածը երկրում կրիտիկական վիճակ չի՞ կարող առաջացնել:

Ես կուզենայի, որ սադրանքներ չլինեին, որ այդ ցույցերն ավելի խաղաղ ընթացք ունենային, և եթե իրենք ինչ-որ ուղղությամբ գնում են՝ ավելի հստակեցնեն իրենց նպատակներն ու անելիքները: Բոլորովին չեմ կարծում, որ որևէ մտահոգության պատճառ կա:

Իշխող կուսակցությունը պատրաստվո՞ւմ է զիջումների գնալ:

Եթե դուք նկատի ունեք իշխանափոխությունը՝ոչ: Իհարկե, մենք էլ շատ ցանկանում ենք, որ այնպիսի բյուջե ունենանք, որ տնտեսական աճ գրանցենք, և կարծում եմ՝ մեր կառավարությունն ամեն ինչ անում է, բայց մենք պետք է կարողանանք նաև օգնել, ոչ թե խանգարել: Ընդհանուր առմամբ՝ ոչ, այն արմատական դժգոհությունները, որ հայտնվում են, մենք տարիներ շարունակ նույն քաղաքական գործիչներից լսում ենք: Պարզապես մենք մեր գործն ենք անում, իրենք՝ իրենց:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում