Լեհաստանի ԱԳՆ նախկին ղեկավար, լեհական Սեյմի ներկայիս մարշալ Ռադոսլավ Սիկորսկին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինան կիսելու առաջարկի մասին: Այս մասին գրում է ամերիկյան Politico պարբերականը:
Մեջբերումից պարզ է դառնում, որ 2008-ին Պուտինը լեհ քաղաքական գործչին առաջարկել է Լվովը և Ուկրաինան անվանել արհեստական պետություն:
Սիկորսկու խոսքերով՝ «Ղրիմի բռնակցումից հետո Պուտինն իրեն զգում էր՝ ինչպես Նապոլեոնն Աուստերլիցից հետո»:
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մեջբերումն աղավաղված է: