Լեհ և բրիտանացի բժիշկները կատարել են բացառիկ համատեղ վիրահատություն՝ կաթվածահար տղամարդու հոտառության համակարգից քթի մանրաթելերը փոխպատվաստելով նրա ողնաշարի մեջ, ինչը նրան թույլ է տվել կրկին քայլել: Այս մասին գրում է BBC-ն:
Լեհաստանում այդ վիրահատությունը կատարած մասնագետները դրա նշանակությունը համեմատել են մարդու զբոսանքի հետ Լուսնի վրա՝ նշելով, որ այս ձեռքբերումը կարող է ավելի տպավորիչ լինել:
Վիրահատված տղամարդն ասել է, որ իրեն վերածնված է զգում: